Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը նամակ է հղել ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանին։ Նամակը Ֆեյսբուքի էջում հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։
«Սույն թվականի ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշատակելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ներկայումս մեզ պատուհասած համավարակի առողջապահական ճգնաժամն ի զորու չէր մոռացության մատնել այդ կարևոր պայքարը հանուն արդարության և պատմական ճշմարտության:
Ընդհակառակը, դա մեզ կոչում է այն համերաշխությանը, որը միշտ եղել է մեր երկու երկրների հարաբերությունների հիմքում, և ոմանց՝ երբեմն զոհաբերության հասնող հանձնառությանը՝ ի սպաս բոլորի:
Մեկ անգամ ևս ցանկանում են Ֆրանսիայի ձայնը միավորել նրանց, որոնք անխոնջ պահանջում են, որպեսզի բոլորի կողմից ճանաչվի մի ամբողջ ժողովրդի կոտորածը:
Ինչպես Անատոլ Ֆրանսն է այս առիթով արտահայտվել. «Նահատակների հոսած արյունն ապարդյուն չէ, մի ուժ ձեզ հետ է. ցրված, սակայն հզոր»: