Ապրիլի 28-ին` ժամը 11։00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է համապատասխան որոշումը:
Արտահերթ նիստը կգումարվի Կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում ներկայացված է երեք հարց:
Փոփոխություններ են նախատեսվում ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքում, Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում և ՀՀ աշխատանքային օրենսգրքում: