21-րդ դարի առաջին տասնամյակում, երբ Թուրքիան ԵՄ-ին միանալու ձգտում ուներ, թվացյալ ազատություն տրվեց մտավորականներին։ Այդ ժամանակահատվածում թուրքերեն թարգմանվեցին և հրատարակվեցին Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքեր, նաև՝ վավերագրական։
Թվացյալ ազատությունը կարճ տևեց. ցայսօր Թուրքիայում հետապնդվում են Մեծ եղեռնի մասին բարձրաձայնող գրողներն ու պատմաբանները։