Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ այսօր լրանում է Օսմանյան կայսրությունում իրագործված՝ հայերի ցեղասպանության 105-ամյակը, որը հանգեցրել է ավելի քան 1,5 միլիոն մարդու մահվան: Նշվում է, որ այս տարի ոգեկոչումը տեղի է ունենում արտակարգ պայմաններում՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ «Չնայած իրավիճակին՝ մենք միշտ պահում ենք մեր զոհերի հիշատակը՝ միշտ և ամենուր, ու աղոթում նրանց համար:
Ոչինչ չի մոռացվել և ոչինչ չի մոռացվի։
Ցեղասպանության ժխտումը ևս մեկ ցեղասպանություն է»,- նշված է հայտարարությունում: