Այս պատմությունը UWC Դիլիջանի առաջին կուրսի ուսանող Գառնիի և նրա տատիկի մասին է: Տխուր և միաժամանակ գեղեցիկ, հույսի և Հայաստանի մասին, այնպիսի Հայաստանի, որը աշխարհով մեկ սփռված մարդկանց սրտում է:
«Ծնվել ու մեծացել եմ Լիբանանում: Միշտ լսել եմ պատմություններ Հայաստանի մասին, թե ինչպիսին է այն: Ինձ ուսուցանել են հայերեն բանաստեղծություններ, երգեր, պար, գրականություն: Ինձ միշտ ասել են, որ ես հայ եմ ու մի օր վերադառնալու եմ ինձնից անիրավությամբ խլված երկիրը, որ այնտեղ գտնեմ իմ տունը: Սակայն այդպես չեղավ:
Իմ տեսածը լիովին տարբերվում էր իմ իմացածից: Իմ շրջապատի մարդիկ իդեալիստական մոտեցում ունեին «տան» գաղափարին: Տեղս չէի գտնում, բայց ոչ էլ օտարություն էի զգում: Դա չի նշանակում, որ իմ հայկական ինքնությունը տարբերվում է մյուսների ինքնությունից: Սփյուռքահայերը չեն ասում, որ հայ են, նրանք պարզապես հայ են: Նրանք ամեն օր խոսում են դրա մասին, նրանք սիրում են իրենց մշակույթը, նույնիսկ մի փոքր ավելին, քան պետք է, միշտ օգնության ձեռք են մեկնում միմյանց, համայնքներ են ստեղծում և հավատում այնպիսի բաների, որոնց երբեք չեն տեսել: Նրանք շփոթմունքի և գեղեցկության մարմնավորում են: Նրանց հույզերն անկեղծ են, և ոչ ոք դա չի կարող փոխել: Մենք ավելին ենք, քան մեզ հետ կատարվածը:
Տատիկս երբևէ Հայաստանում չի եղել, բայց նա ամեն օր ապրել է իր Հայաստանը կառուցելով, որը նրա պատկերացումներում նույնանում էր տան հետ»,- հիշեց Գառնին: