Վրաստանի իշխանությունը չի քննարկում արտակարգ դրության և կարանտինային ռեժիմի խախտման համար տուգանքները համաներելու հարցը: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին:
Արտակարգ դրությունը խախտելու համար ֆիզիկական անձինք տուգանվում են 3000 լարի, իսկ իրավաբանական անձինք` 15 000 լարի:
«Այս պատժամիջոցները լիովին համաչափ են, քանի որ պատասխանատվության հիմնական նպատակն է պաշտպանել մեր հասարակությանը, նրանց առողջությունն ու կյանքը»,- ասել է Անրի Օխանաշվիլին: