Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Կառավարության ղեկավարը ծաղկեպսակ է դրել, ապա ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին։
Հարգանքի տուրքն ուղեկցվում է դաշնակահար Հայկ Մելիքյանի նվագակցությամբ։