Վրացական Իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանի անդամ Ռատի Իոնաթամիշվիլին հայտարարել է, թե Թբիլիսին կվերանայի Ուկրաինայի հետ հարաբերությունները, եթե Միխեիլ Սաակաշվիլին պաշտոն ստանա այդ երկրի կառավարությունում, հայտնում է Strana.ua-ն:
Նա հիշեցրել է, որ վրացական դատական համակարգը մեղադրանք է ներկայացրել Սաակաշվիլիին, և նա հետախուզման մեջ է: Իոնաթամիշվիլին կարծում է, որ Սաակաշվիլիի նշանակումը կբարդացնի երկու երկրների հարաբերությունները: