«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բարեգործական հիմնադրամներից մեկի կամավորը կդառնա, մրգեր, բանջարեղեն և մթերքներ կմատակարարի՝ հայտնել է «Տոտենհեմի» թվիթերյան էջը:
Դա բարեգործական հիմնադրամ է, որը պարեն է տրամադրում առավել խոցելի սոցիալական շերտերին: «Տոտենհեմ Արենա» բերված պարենը կբաշխվի նրանց, ովքեր տուժել են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամից:
«Ահա մեր ուսումնական կենտրոնի պարտեզը, թարմ մրգերն ու բանջարեղենն այստեղ աճեցնում են այն ռեստորանի համար, որտեղ թիմը նախաճաշում է: Այժմ այս սնունդը առաքվում է մարզադաշտ, որտեղ տեղակայված է սննդի բաշխման կենտրոն: Այնտեղից այն հանձնվում է առավել կարիքավորներին: Հաջորդ շաբաթվանից սկսած ես կօգնեմ պարտեզում և սնունդ կուղարկեմ մարզադաշտ»,- ասել է Մոուրինյոն ակումբի թվիթերյան էջում հրապարակված տեսաուղերձում: