ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 15:15-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սակայն կան նաև դժվարանցանելի կամ փակ ճանապարհներ:
«Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Գեղարքունիքի մարզում ճանապարհները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ծղուկ գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է:
Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սյունիքի (բացի Կապան և Մեղրի քաղաքներից) և Գեղարքունիքի մարզերում տեղում է ձյուն»,- տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Ինչ վերաբերում է Վերին Լարսի անցակետին, ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար: