Էստոնիայի Հաափսալու քաղաքի քաղաքապետ Ուրմաս Սուկլեսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
«Թանկագին հայ բարեկամներ, Հաապսալուի ժողովուրդը ձեզ հետ է այս տխուր հիշատակի օրը: Հայ ժողովրդի քաջարիությունը մեզ էլ է ոգևորում՝ հաղթահարելու այսօրվա դժվարին օրերը: Միասին մենք հզոր ենք»,- գրված է ուղերձում:
Հիշեցնենք, որ Հաափսալայում է գտնվում էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին 2014 թ. կանգնեցված խաչքարը, որն իր կյանքը նվիրաբերել էր Մերձավոր Արևելքի հայ մանուկներին Ցեղասպանությունից փրկելու գործին: