Մարդասիրական և արտասահմանյան կիպրոսցիների հարցերով Կիպրոսի նախագահի հանձնակատար Ֆոթիս Ֆոթիուն հայտնել է իր երկրի հարգանքն ու աջակցությունը հայերին Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ:
«Դա մարդկության ժամանակակից պատմության մեծագույն հանցագործություններից մեկն է, որին հաջորդեց Պոնտոսում և Փոքր Ասիայում բնակվող հույների ցեղասպանությունը»,- գրել է նա հայտարարության մեջ:
Ֆոթիուն ասել է, որ Օսմանյան կայսրության կողմից ավելի քան 1,5 միլիոն հայերի սպանությունը անպատիժ է մնացել, բայց չպետք է մոռացվի:
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված բոլոր միջոցառումները Կիպրոսում իրականացվում են Նիկոսիայի «Սուրբ Աստվածածին» հայկական տաճարում: