Հայոց ցեղասպանության թեման փակ էր խորհրդային տարիներին։ Հայկական պահանջատիրության մասին առաջին անգամ հնարավոր եղավ բարձրաձայնել 1965-ին՝ Մեծ եղեռնից 50 տարի անց։ Իսկ 2 տարի անց՝ 1967-ին, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացումը։
Ուշագրավ է, որ հենց խորհրդային տարիներին համալիրի հեղինակներն արժանացան պետական մրցանակի։