Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Թվիթերի էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
«Այս տարվա ապրիլի 24-ին ստիպված ենք մնալ տանը, սակայն մենք շարունակում ենք միասին ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարգենք հիշատակը, հարգենք կյանքը: Երբեք չենք մոռանա»,- գրել է Մխիթարյանը: