Իսրայելի Կնեսետի պատգամավոր Յաիր Լապիդը Թվիթերի էջում հայերեն գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Նախորդ տարիներին մենք օրինագիծ ենք առաջարկել՝ ի հարգանք Հայոց ցեղասպանության։ Դա մեր բարոյական պարտքն է՝ որպես հրեական պետություն»,- գրել է պատգամավորը։