Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս է գրվել բուժհաստատությունից:
Խոսքը Միրիկ համայնքի այն բնակչի մասին է, որը բուժումն անցնում էր Հայաստանի Հանրապետությունում, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Արցախի Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում հայաստանյան գործընկերներին և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմին՝ հոգատար վերաբերմունքի և բուժման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Մինչև այսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսով մարդկանց վարակման 8 դեպք, որոնցից չորսն արդեն ապաքինվել են: