Եթե SARS-CoV-2 համաճարակի պատճառով դադարեցվեն կարմրուկի և պոլիոմիելիտի դեմ ծրագրված պատվաստումները, մարդկությունը կբախվի այդ և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումների: Այս մասին զգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և կոչ է արել պատվաստումները չդադարեցնել նույնիսկ կարճ ժամանակով:
Փորձագետները մատնանշել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության օրինակը, որտեղ անցյալ տարի Էբոլա համաճարակի նոր ալիքի ֆոնին 6000 մարդ մահացավ կարմրուկի բռնկման հետևանքով: