«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը «Չի կարելի» խորագրով տեսահոլովակ է հրապարակել՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
«Ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացված մեծագույն հանցագործությունն է։ Արդեն 105 տարի է, ինչ հայ ժողովուրդն ապրում է՝ սրտում ունենալով մեծ սպի։
Մարդկանց հետ այդպես վարվել չի կարելի։ Այս տեսանյութի ուղերձը հենց դա է»,- ասված է տեսահոլովակին կից գրառման մեջ։