«Ես կիսում իմ հայ եղբայրների՝ ապրիլի 24-ի ցեղասպանության ցավը»,- Թվիթերում գրել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը։
Հիշեցնենք, որ թուրք գրողը դեռ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Հայաստան էր եկել։ Նրա այցն առաջին հայացքից դիտարկվում էր, որ եկել է հայ և թուրք հասարակությունների միջև բարեկամության եզրեր գտնելու: Նա 2012 թվականին գրել է «1915. Ermeni Soykirimi», թարգմանաբար` «1915. Հայերի ցեղասպանություն» գիրքը։ Այն նվիրել է Հրանտ Դինքի հիշատակին և Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին։