Կարո՞ղ են արդյոք տնտեսավարողները փոխել իրենց տնտեսական գործունեության դասիչը հարցին ի պատասխան ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ դա Կառավարության ընդունած 8-րդ միջոցառմանն առնչվող խնդիր է։
«Կառավարության այսօր ընդունած որոշումը, որով կարգավորվում են 8-րդ միջոցառման թե ՛ հիմնական դրույթները, թե ՛ ընդունման կարգը, նախատեսում է, որ 2020-ի ապրիլի 1-ի դրությամբ հայտարարված դասակարգչով է որակվելու՝ այս կամ այն տնտեսավարողը այդ գործունեությամբ զբաղվո՞ւմ է, թե՞ ոչ։ Հետևաբար, բազմաթիվ են դեպքերը, երբ մեզ ասում են, որ տնտեսավարողները երևի այնքան էլ լուրջ չեն վերաբերվել իրենց գործունեության տեսակները դասակարգելու օրենսդրական պահանջին և այսօր ունեն այդպիսի խնդիրներ»,- ասաց Անանյանը։
ՊԵԿ նախագահը հայտնեց, որ Կառավարությունն այսօր քննարկում է, թե ինչ մեթոդաբանությամբ է կարելի հնարավորություն տալ հարկ վճարողներին և տնտեսավարողներին ճշտված հաշվետվություններ ներկայացնելով ճշգրտել իրենց փաստացի գործունեության տեսակը։