Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ լրացուցիչ 30 միլիոն դոլար գումար կնվիրաբերեն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար՝ գրում է Al Jazeera-ն: Չինաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ պաշտոնական Պեկինի քայլերն ուղղված են մարտահրավերների դեմ պայքարի աջակցությանը:
Չինական կողմի հավաստմամբ՝ գումարի նվիրաբերության նպատակն է օգնել զարգացող երկրների առողջապահության համակարգերի ամրապնդման գործընթացին:
Հիշեցնենք, որ Չինաստանը ԱՀԿ-ին ևս 20 միլիոն դոլար գումար էր տրամադրել մարտ ամսին: Ի դեպ, ֆինանսական օժանդակությունը հատկացվում է ճիշտ ժամանակին, երբ օրեր առաջ ԱՄՆ-ը հայտնել էր ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին: