ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին տեղեկատվական կենտրոնում Հանրային հեռուստաընկերության լրագրող Գևորգ Թոսունյանը հարց ուղղեց՝ կապված Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործի հետ:
Ի պատասխան՝ Դավիթ Անանյանն այլ մանրամասներ չհայտնեց և խորհուրդ տվեց սահմանափակվել չորեքշաբթի տարածած պաշտոնական հաղորդագրությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առնչությամբ: Միքայել Մինասյանին առաջադրվել է մեղադրանք, հայտարարվել է հետախուզում: