Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի համավարակի տարածումը վերահսկելու նպատակով կարանտինային ռեժիմի սահմանափակումներն անհրաժեշտ կլինեն պահպանել մինչև տարեվերջ, մինչև դեղամիջոցը կամ պատվաստանյութը հայտնաբերվի: Նման տեսակետ է հայտնել Միացյալ Թագավորության առողջապահության գլխավոր պատասխանատու Քրիս Ուիթին՝ գրում է The Sun-ը:
Մեծ Բրիտանիայի Նախարարների կաբինետը տարբեր սցենարներ է որոնում՝ առաջիկա շաբաթների ընթացքում սահմանափակումները մեղմելու համար, սակայն խստացված որոշ միջոցառումներ դեռևս երկար կպահպանվեն:
Պարբերականը նշում է, որ բրիտանացիները 2020-ին չեն կարող վերադառնալ բնականոն կյանքին, քանի որ երկրում վարակի տարածումը կարող է կրկնվել: