Կորոնավիրուսի համավարակն արագ վերածվում է մարդու իրավունքների ոտնահարման ճգնաժամի: Այս մասին իր մտավախությունն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ գրում է Euronews-ը:
Տեսաուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կորոնավիրուսի վարակի դեմ պայքարում հանրային ծառայություններ մատուցելիս խտրականության բազմաթիվ դեպքեր են եղել, և կառուցվածքային անհավասարություն է առաջացել, որոնք խոչընդոտում են դրանց հասանելիությունն ապահովելը:
Անտոնիու Գուտերեշի հավաստմամբ՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին նկատելի են ատելության դրսևորումները, որոնք թիրախավորում են խոցելի համայնքներին ու խմբերին: