Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է Պետական եկամուտների կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին և ծավալներին:
ՊԵԿ-ի կողմից հրապարակված առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2020 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկի համաձայն՝ ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2020 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում կազմել է 245.6 մլրդ ՀՀ դրամ, որը 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 24.6 մլրդ ՀՀ դրամով կամ 11.1%-ով: Միայն բանկերի գծով ընդամենը հարկերը կազմել է 12.5 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 5.1%-ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.4 մլրդ ՀՀ դրամով կամ 12.6%-ով: Ընդ որում, 2019 թ. առաջին եռամսյակին բանկերի գծով հարկերը կազմել էին ընդհանուրի 5%-ը:
Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2020 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում՝ 736 մլն դրամ, գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 237 մլն դրամ: 2019 թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 652 մլն դրամ, ևս գերազանցում էր մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել էր 214 մլն դրամ:
Ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի և եկամտահարկի գծով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2020 թ. առաջին եռամսյակին կազմել է 87.6 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 12.7%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2020 թ. առաջին եռամսյակին 2019 թ. առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 8.7%-ով՝ կազմելով 11.2 մլրդ դրամ: 2019 թ. առաջին եռամսյակին բանկերի գծով ուղղակի հարկերը կազմել էին 10.3 մլրդ դրամ՝ ընդամենը ուղղակի հարկերի 13.3%-ը: Այստեղ բանկերը էապես առաջնային դիրքերում են:
Համեմատության համար նշենք, որ ուղղակի հարկերով, 1000 առաջին խոշոր հարկատուների ցանկում 2020 թ. առաջին եռամսյակին 12, իսկ 2019 թ. առաջին եռամսյակին 13 առևտրային բանկեր գտնվում են առաջին 100-ակի ցուցակում:
Առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը 2020 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում` 661 մլն դրամ, մի քանի անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 78 մլն դրամ: 2019 թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 607 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 68 մլն դրամ:
ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված են Հայաստանի բոլոր 17 առևտրային բանկերը:
-
Ցանկն ամբողջությամբ հասանելի է ՊԵԿ կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTILists&fbclid=IwAR1Du4L8D0D48DYLvJW_6XJtOStH4nkYlsBj6KuPSdB3Yp3K57ms3vqls0o
Հ/Հ
|
Համարը ամբողջ ցանկում
|
ՀՎՀՀ
|
Հարկ վճարողի անվանումը
|
2020 ֆինանսական տարվա ընթացքում հունվար-մարտ ամիսներին հարկ վճարողի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը (հազ. դրամ)
|
ընդամենը
|
որից
|
հարկային
մարմինների
կողմից
հավաքագրված
|
մաքսային
մարմինների
կողմից
հավաքագրված
|
այդ թվում՝
|
ուղղակի
հարկեր (այդ
թվում՝
շահութահարկ,
եկամտահարկ)
|
անուղղակի
հարկեր
(այդ թվում՝
ԱԱՀ,
ակցիզային
հարկ)
|
հաստա-
տագրված
վճարներ
(այդ թվում՝
մաքսային
սահմանին
վճարված)
|
այլ
հարկեր,
տուրքեր և
պարտադիր
վճարներ
|
1
|
|
2
|
3
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
1
|
24
|
02502212
|
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
|
1 526 835
|
1 512 583
|
14 252
|
1 458 466
|
12 328
|
|
72 389
|
2
|
26
|
02520007
|
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
|
1 489 841
|
1 489 797
|
44
|
1 325 894
|
44 135
|
|
85 097
|
3
|
32
|
01500362
|
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ
|
1 234 225
|
1 234 225
|
-
|
1 114 167
|
86 179
|
|
33 777
|
4
|
38
|
02518512
|
ԻՆԵԿՈԲԱՆԿ
|
1 119 995
|
1 119 995
|
-
|
1 093 833
|
51 669
|
|
70 042
|
5
|
41
|
02566492
|
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ
|
1 078 971
|
1 078 971
|
-
|
988 437
|
7 877
|
|
93 132
|
6
|
48
|
00000291
|
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ
|
990 359
|
990 342
|
17
|
777 573
|
163 564
|
|
41 947
|
7
|
52
|
02559077
|
ՅՈՒՆԻԲԱՆԿ
|
805 432
|
805 432
|
-
|
565 397
|
107 906
|
|
28 686
|
8
|
61
|
02201405
|
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ
|
717 487
|
710 593
|
6 893
|
671 650
|
13 538
|
|
30 941
|
9
|
63
|
00400222
|
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ
|
704 582
|
704 582
|
-
|
594 692
|
9 164
|
|
83 747
|
10
|
66
|
02574955
|
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ
|
669 070
|
665 008
|
4 062
|
675 112
|
2 793
|
|
14 657
|
11
|
77
|
02500518
|
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
|
597 833
|
595 856
|
1 977
|
528 813
|
8 945
|
|
28 672
|
12
|
93
|
00001182
|
ԷՎՈԿԱԲԱՆԿ
|
468 289
|
468 289
|
-
|
410 543
|
70 741
|
|
18 215
|
13
|
117
|
02514855
|
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ
|
375 683
|
375 669
|
14
|
349 286
|
54 353
|
|
15 743
|
14
|
134
|
00005409
|
ԱյԴի Բանկ
|
335 856
|
335 856
|
-
|
305 229
|
-
|
|
33 038
|
15
|
237
|
02501718
|
ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ
|
180 481
|
180 481
|
-
|
176 505
|
1 998
|
|
1 560
|
16
|
281
|
01505323
|
ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ
|
148 743
|
148 743
|
-
|
143 363
|
-
|
|
4 903
|
17
|
601
|
01533411
|
ԱՐՑԱԽԲԱՆԿ ՓԲԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
|
66 177
|
66 177
|
-
|
50 697
|
135
|
|
15 170
|
Ընդամենը
|
12 509 859
|
12 482 599
|
27 259
|
11 229 657
|
635 325
|
|
671 716
|
ՀՀ առևտրային բանկերի և այլ կազմակերպությունների կողմից վճարված հարկերի միջինը 31.03.2020 թթ.