Պարետի որոշմամբ հանվել են միջմարզային տեղաշարժի, նաև տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Կառավարության նիստում Տիգրան Ավինյանը նշել է, որ ուժեղացված վերահսկողություն է պահպանվում անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված սահմանափակումների դեպքում: Գործադիրն այսօր ընդլայնել է նաև սոցիալական աջակցություն ստացող զինծառայողների ցանկը: