Իրանի հյուսիսում կործանվել է իրանական ոստիկանության ուժերին պատկանող ուսումնական ինքնաթիռ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով IRIB հեռուստառադիոհեռարձակող ընկերությանը:
Աղբյուրը հայտնում է, որ ավիավթարի հետևանքով ինքնաթիռում գտնվող երկու անձինք զոհվել են: Ինքնաթիռն ընկել է անտառային տարածքում: