Համավարակով պայմանավորված՝ Իտալիայում կարող են կալանավայրերից ազատ արձակել մաֆիայի տասնյակ պարագլուխների: Այս մասին տեղեկացնում է Guardian-ը:
Ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն մաֆիայի բարձր տարիքի ղեկավարները, որոնք կլինեն տնային կալանքի տակ:
Իտալիայի իշխանությունների մտադրությունը խիստ քննադատության առիթ է դարձել: Ընդդիմադիրները հայտնել են, որ COVID-19-ին զուգահեռ իտալացիները տառապելու են մաֆիայի «վարակից»:
Հարկ է նշել, որ երկրի իշխանությունները վերջնական որոշում դեռ չեն կայացրել: