Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Էդմոնդ Ղազարյանը նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա նշել է, որ Էդմոնդ Ղազարյանը 2019-ի ընթացքում եղել է Նոր Նորք վաչական շրջանի ղեկավարի տեղակալը, այնուհետև՝ մինչև 2020-ի փետրվարը՝ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը: