ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 161 միլիարդ դրամի փոխարեն այս տարի ավելի մեծ քանակի դեֆիցիտ է ենթադրվում։
«Ենթադրվում է, որ 161 միլիարդ դրամի փոխարեն այս տարի մենք կունենաք 324 միլիարդ դրամի դեֆիցիտ, որը կլինի վերանայված ցուցանիշի ՀՆԱ-ի շուրջ 5 %-ը։ Մինչդեռ սկզբնական ծրագրով մենք կանխատեսում էինք 2019 թվականի արդյունքներով արձանագրվել է տնտեսության 7,6 % իրական աճ, այն պայմաններում, երբ համաշխարհային տնտեսությունը աճել է 2,9 %, ընդ որում՝ ավելի մեծ ՀՆԱ-ի կանխատեսվող մեծության նկատմամբ։ Ինչքանով կփոխվի արտաքին պարտքը՝ կդժվարանամ ասել։ Մեր ընդհանուր ներգրավելիք կարիքը 260 միլիարդ դրամ է։ Ինչու եմ դժվարանում ասել՝ հարաբերությունը դեռ վերջնական չէ, թե մենք ինչ չափով կներգրավենք արտաքին աղբյուրներից և ինչ չափով կներգրավենք ներքին շուկայում պետական պարտատոմսեր տեղաբաշխելու ճանապարհով»,- նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Անդրադառնալով արտաքին պարտքին՝ նախարարը նշեց, որ դրա ավելացումն անխուսափելի է։
«Հայաստանի Հանրապետությունը դասվում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքին, բայց ավելացումն անխուսափելի է»,- նշեց Ջանջուղազյանը։