Մեզ մեղադրում են միջոցներ խնայելու համար։ Սա շատ տարօրինակ մեղադրանք է։ Չեն մեղադրում, որ այդ միջոցները անարդյունավետ են ծախսվում, այլ մեղադրում են միջոցները խնայելու համար՝ Կառավարության նիստին նշեց վարչապետ Փաշինյանն ու նշեց, որ դա շատ լավ մեղադրանք է, և ինքն ուրախ է դրա համար։
«Դա լավ մեղադրանք է, ես ուրախ եմ այդ մեղադրանքի համար, որովհետև մենք խնդիր ենք դրել այդ աշխատատեղը գրավիչ դարձնել։ Հակառակ դեպքում մանկատան երեխայի համար, որի պատասխանատուն պետությունն ու Կառավարությունն է, դայակ ենք վարձում ու վճարում 50 կամ 60 հազար դրամ աշխատավարձ։ Մենք ի՞նչ ենք անում դրանով։ Մենք այդ երեխային ըստ էության մատնում ենք անտերության։ Ոչ թե նրա համար, որ դայակը, որը 50 հազար դրամ է ստանում, վատ մարդ է և նախատրամադրված է վատ վերաբերմունք ունենալ, այլ՝ ոչ, դա բարձր որակավորում պահանջող աշխատանք է։ Իսկ որևէ բարձր որակավորում ունեցող մասնագետ չի գնա 50 հազար դրամով աշխատի, մտնի այդ ծանր, պատասխանատու աշխատանքի տակ»,- նշեց վարչապետը։