ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 17.03.2020 թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 22.04.20 թ. ժամը 20-ի դրությամբ մուտքերը կազմել են ավելի քան 1 միլիարդ դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 3871: