Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ալբերտ Ավդոլյանի A-Property ընկերությունը Յակուտիայում ձեռք է բերել աշխարհի ամենամեծ ածխահանքերից մեկը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը: Այն վաճառել է ռուսական առաջատար «Մեչել» հանքարդյունաբերող ընկերությունը՝ պարտքերը նվազեցնելու նպատակով: Ընկերության ղեկավարության հավաստմամբ՝ որոշումը ծանր է եղել, սակայն դա հնարավորություն է տվել ֆինանսական ու սոցիալական կայունություն ձեռք բերել:
Ալբերտ Ավդոլյանի A-Property ընկերությունը ածխահանքի 51 տոկոս բաժնեմասը գնել է 89 միլիարդ ռուբլով (1.2 միլիարդ դոլար)՝ նաև մարելով նախորդ սեփականատիրոջ 107 միլիոն դոլարի պարտքը: