ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերին հրահանգել է ոչնչացնել Իրանին պատկանող ցանկացած ռազմանավ, որը կանհանգստացնի կամ կվտանգի ամերիկյան նավերին՝ գրում է CNN-ը:
Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ Թրամփի կարգադրությունը միանգամայն իրավական հիմք ունի:
Պենտագոնի հայտարարության մեջ ասվում է, որ նախագահը կարևոր զգուշացում է արել իրանցիներին՝ ընդգծելով, որ ամերիկյան նավերն ինքնապաշտպանության իրավունք ունեն, և որ մարդիկ պետք է զգուշավոր լինեն փոխգործակցության ժամանակ: