ԱՄՆ Բրոնքսի կենդանաբանական այգու ութ վայրի կատվազգիները վարակվել են կորոնավիրուսով՝ գրում է CNN-ը: Այս ամսվա սկզբին մեկ վագրի թեստավորման արդյունքները դրական էին եղել: Այսօր ավելացել են վարակված ևս յոթ կենդանիներ, այդ թվում՝ վագրեր ու առյուծներ:
Բրոնքսի կենդանաբանական այգու ներկայացուցիչները հայտնել են, որ գիշատիչներից վեցի մոտ ախտանշաններ վաղուց են ի հայտ եկել, կենդանիները սկսել են հազալ: Յոթերորդ վագրի մոտ ախտանշաններ չի եղել, սակայն կենդանին նույնպես վարակվել է: