Մեծ եղեռնի 105-րդ տարելիցին ընդառաջ գործընկերներիս՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Լիլիթ Մակունցի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի և Թագուհի Ղազարյանի հետ համատեղ շրջանառության մեջ ենք դրել Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող նախագիծ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
«Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք պետք է մեր հաստատակամ քայլերն անենք ցեղասպանությունների կանխարգելման գործում՝ ասելով #ԱյլևսԵրբեք»,- գրել է պատգամավորը։