Եռակողմ հուշագրով «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամը, ԿԳՄՍ և ԱԳ նախարարություններն ամրագրում են «105 ռոյալ» բարեգործական-քարոզչական նախագիծն իրականացնելու մտադրությունը։
Հայոց ցեղասպանության 105-ամյա տարելիցին նվիրված ծրագրի նախաձեռնությամբ հիմնադրամը հանդես է եկել դեռ 1 տարի առաջ։ Այն նախատեսում է համազգային նվիրատվությունների միջոցով 105 բարձրակարգ ռոյալներով ապահովել Հայաստանի և Արցախի կրթօջախներն ու համերգասրահները։