Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձավ 2020-ի առաջին եռամսյակում իրականացված հարկային վճարումներին:
Վարչապետը նշեց, որ առաջին եռամսյակի արդյունքներով առաջին 100 խոշոր հարկատուների վճարած հարկերի մեծությունը կազմում է 246 միլիարդ դրամ։
«2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018 թվականի նկատմամբ աճը կազմել է 37,4 տոկոս։ Ցանկի 100 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 151 միլիարդ դրամ հարկ, որը 16 միլիարդով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, իսկ 2018-ի մակարդակը գերազանցում է մոտ 40 միլիարդ դրամով։ Սա խոսուն ցուցանիշ է և վկայությունն է նրա, որ մենք բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել ենք և հիմա այս պրոցեսի արդյունքում հնարավորություն ենք ստացել առողջապահության ոլորտի ծախսերը ավելացնել, զինծառայողներինը ավելացնել, զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել, կենսաթոշակները ավելացնել»,- նշեց վարչապետը։