Ապրիլի 22-ին՝ ժամը 01:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կանխել են Գուրգեն Գ.-ի ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին: