«Պարետատունը հայտարարել էր, որ ապրիլի 20-ից կսկսեն աշխատանքները գործարկվել տեքստիլ արտադրամասերում, եթե վարակի տարածման ինտենսիվությունը նվազ լինի 1-ից»,-խորհրդարանում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով տեքստիլ արտադրամասերի աշխատանքի շուրջ մտահոգություններին։ Նա ընդգծեց, որ այս պահին վարակի տարածման ինտենսիվությունը մեկից բարձր է, և դրա հետ կապված պարետատունը լրացուցիչ հայտարարություն կանի։
Լիլիթ Մակունցը նաև տեղեկացրեց, որ տեքստիլ արտադրողները հանդիպում են ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում և առաջարկել, որ սահմանվող կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն ընկերությունները, արտադրամասերը, որոնք նախապես կդիմեն էկոնոմիկայի նախարարություն։ Կան տեքստիլի արտադրամասեր, որոնք չեն ուզում առաջարկվող պայմաններով աշխատել։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն և այսօր պարետի համապատասխան որոշումը կայացվելու է։
«Արտադրողները, որոնք համաձայն են առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատելու, ապա դիմում են նախարարություն և այնուհետև կարող են ծավալել իրենց գործունեությունը»,-ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: