Ռուսաստանում ձևավորվել է կամավորների խումբ, որոնց վրա կփորձարկվի կորոնավիրուսային պատվաստանյութը: Այս մասին հայտարարել է Вектора-ի աշխատակիցը: Խմբում ընդգրկված է 18-60 տարեկան 60-70 անձ, որոնք առողջ են ճանաչվել լաբորատոր, կլինիկական հետազոտություններից հետո: Կամավորների մեծ մասը Вектора-ի աշխատակիցներ են, ներառյալ պատվաստանյութ մշակողները և մասնագետները, որոնք ստուգում են դրա որակը: Պատվաստումից մեկ շաբաթ առաջ նրանք կենթարկվեն լրացուցիչ առողջական ստուգման:
Ռուսաստանում կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները նախատեսվում է սկսել հունիսին՝ երկրի առողջապահության նախարարությունից թույլտվություն ստանալուց և էթիկայի երկու հանձնաժողովների հաստատումից հետո: