Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ աշխատակիցները ստուգայցեր են կատարել Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի, Արարատի մարզի Զովաշենի ջրամբարի և Արմավիրի մարզի ջրային տարածքներում։
Արմավիրի մարզում արձանագրված ձկնագողության երկու դեպքով առգրավվել են 850 մետր ձկնորսական դնովի ցանցեր՝ Երասխավան գյուղի հարակից լճերից՝ 600 մետր, Ջրառատ գյուղի հարակից լճերից՝ 250 մետր։ Հայտնաբերվել և առգրավվել է նաև մեկ ինքնաշեն փչովի ռետինե նավակ։ Իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության։