ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 10:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցում հոգեպես անհավասարակշիռ վիճակում երիտասարդ աղջիկը նստած է գետնին. անհրաժեշտ է ցուցաբերել հոգեբանական աջակցություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Անի Մ.-ն (ծնված 1988 թ.) գտնվում է հուզական անկայուն և հոգեպես ճնշված վիճակում. հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը վերջինիս ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի Մարաշի բաժանմունք: