Հայաստանը ԱՊՀ և եվրոպական երկրներից առաջ է անցել հանցավորության ցուցանիշի ցածր մակարդակով և շարունակում է մնալ աշխարհի անվտանգ երկրներից մեկը, նշված է Աշխարհի բնակչության համայնապատկերի՝ Հանցագործությունների աճը 2020 թվականին զեկույցում:
2020 թ. փետրվարին հանցավորության մակարդակի 2020 թվականի ցուցիչով Հայաստանը զբաղեցնում է 7-րդ տեղը` 20.78 ինդեքսով (0-ից 100 ինդեքսով՝ հանցավորության ցածր մակարդակից դեպի բարձր մակարդակ կարգով): Այսպիսով, Հայաստանն առաջ է անցել ԱՊՀ գրեթե բոլոր պետություններից, բացառությամբ Վրաստանի, որի հետ ունենք համարյա նույնական պատկեր:
Համեմատության համար նշենք, որ Սինգապուրը զբաղեցնում է 20-րդ տեղը՝ 27.7 ինդեքսով, Նորվեգիան` 35-րդ տեղը՝ 33.51 ինդեքսով, Գերմանիան՝ 36-րդը՝ 34.6 ինդեքսով, Կանադան՝ 47-րդը՝ 39.48 ինդեքսով, Բելգիան՝ 58-րդ տեղը` 42.5 ինդեքսով, Մեծ Բրիտանիան՝ 63-րդ տեղը՝ 43.64 ինդեքսով, Ֆրանսիան՝ 72-րդ տեղը` 46.45 ինդեքսով, Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 73-րդն է՝ 46.73 ինդեքսով, Շվեդիան՝ 75-րդը՝ 47.21 ինդեքսով: