Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ եւ մոտավորապես 639 հազար 592 ընտանիք:
Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում տեղաբաշխվել է 24 միլիարդ 900 միլիոն դրամ,- տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքի իր էջում: