Ըստ worldometers կայքի` աշխարհում այսօր՝ Երևանի ժամանակով 13.40-ի դրությամբ, Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը 2,572,603 է, զոհերի թիվը՝ 178,548, ապաքինվել է շուրջ 701,509 հազար մարդ։ Աշխարհում վարակի ակտիվ դեպքերի ընդհանուր թիվը 1,692,546 է, որից 57,221-ը գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։
Վարակվածների թվով առաջինը ԱՄՆ-ն է: Այստեղ 819,175 մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Ապաքինվել է 82,873 մարդ, մահացել՝ 45,343-ը։
Վարակակիրների թվով երկրորդ երկիրը դարձյալ Իսպանիան է։ Այստեղ վարակված է 204,178 մարդ։ Մահվան ելքով է ավարտվել 21,282-ը, առողջացել է 82,514 մարդ։
Իտալիան վարակվածների թվով երրորդն է, 183,957 հոգու մոտ հաստատվել է վարակը, սակայն մահացածների թվով Իտալիան Իսպանիայից առաջ է, այստեղ մահացել է 24,648 մարդ։ Ապաքինվել է 51,600-ը։
Չորրորդ տեղում Ֆրանսիան է, որտեղ գրանցվել է վարակի 158,050 դեպք, մահացել է 20,796 մարդ, ապաքինվել՝ 39,181-ը։
Գերմանիան հինգերորդն է, այստեղ գրանցվել է վարակի՝ 148,453, մահվան՝ 5,086 դեպք, ապաքինվել է 99,400-ը:
Հարևան Իրանում գրանցվել է վարակի 84,802 դեպք, 5,297 մարդ մահացել է, 60,965-ը՝ վերականգնվել։
Թուրքիան վերջին օրերին շրջանցել է Իրանին։ Այստեղ արդեն գրանցվել է վարակի 95,591 դեպք։ Արձանագրվել է մահվան 2,259, ապաքինման՝ 14,918 դեպք։
1,480 վարակակիր էլ Ադրբեջանում է գրանցվել, որից մահվան ելքով է ավարտվել 20-ը, ապաքինվել է 865-ը։
Վրաստանում ընդհանուր առմամբ վարակի 411 դեպք է գրանցվել, 98 մարդ ապաքինվել է, 5-ը՝ մահացել։
Վարակի հայրենիքը՝ Չինաստանը, տասնյակի 9-րդ հորիզոնականում է, այստեղ մեկ օրում գրանցվել է վարակի 30 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 82,788-ի: Ապաքինվել է 77,151 մարդ, մահացել է 4,632-ը։ Ռուսաստանը եզրափակում է տասնյակը: Ընդհանուր առմամբ այստեղ արձանագրված է վարակի 57,999 դեպք, ապաքինվել է 4,420 մարդ, մահացել՝ 513-ը։