Ծայրահեղ ծանր վիճակը հաղթահարած 3 պացիենտ կորոնավիրուսից բուժվելուց հետո այսօր դուրս են գրվել Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս են գրվում Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։ Շնորհակալ եմ կենտրոնի ողջ անձնակազմին տքնաջան աշխատանքի համար»,- գրել է Թորոսյանը։