Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար փուլային տարբերակ է քննարկվում, արձագանքել են հայկական կողմերը:
Պաշտոնական Երևանը պնդում է, որ քննարկումներն առանձին տարրերի շուրջ են, բայց ոչ փուլայինի: Արցախի նորընտիր նախագահի արձագանքը՝ Արցախի իշխանությունները լիիրավ ու լիարժեք հիմունքներով պետք է մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին: