Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը, մասնավորապես` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին։
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման փաստաթուղթն է։ Լավրովի՝ փուլային տարբերակի մասին հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: