Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա երեքշաբթի կարող է հանդես գալ կարևոր հայտարարությամբ: Ինչպես հայտնում է TACC գործակալությունը, Թրամփը մտադիր է ժամանակավորապես դադարեցնել գրին քարտերի տրամադրումը, որը երկրում մշտական բնակության իրավունք է տալիս, ինչպես նաև 90 օրով սահմանափակել աշխատանքային վիզաներով երկիր մուտքը:
Աղբյուրի տվյալներով՝ գրին քարտերի տրամադրման ժամանակավոր դադարեցումից կարող են տուժել տասնյակ հազարավոր մարդիկ: Թե որքան ժամանակով կդադարեցվի գրին քարտերի տրամադրումը, չի հստակեցվում:
Նշվում է, որ աշխատանքային վիզաներով երկիր մուտք գործելու բացառություններ կարվեն միայն սննդի և բժշկության ոլորտի աշխատակիցներին, իսկ նրանք, ովքեր աշխատում են ԱՄՆ-ում, ստիպված կլինեն ապացուցել, որ չեն զբաղեցնում տեղի քաղաքացիների աշխատատեղերը: